«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ուշ երեկոյան անդրադարձել է իր և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ լեզվակռվից հետո նկատել է՝ ինչպես է Սասուն Միքայելյանը տեղից վեր կացել և առաջ եկել, ցանկացել է ընդառաջ գնալ և հանգստացնել պատգամավորին: