Երևանում իրականացվում է նոր որակի ու ծավալների կանաչապատում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում ենք իրականացնում այս տարի Երևանում: Վերականգնվող ոռոգման համակարգ, տեխնիկայի անընդհատ թարմացվող պարկ, արհեստավարժ մասնագետներ ու, ամենակարևորը, հոգատար ու նվիրված աշխատանք»,- գրել է Մարությանը: