ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
«Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանակ հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
Շնորհավորեցի գործընկերոջս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և կրկին վերահաստատեցի, որ արցախյան հակամարտության խնդիրը պիտի լուծվի` հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը։
Քննարկման ընթացքում ամփոփեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության արդյունքները»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը Ֆեյսբուքի իր էջում։