AS-ը հայտնում է, որ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի կազմակերպությունը որոշում է կայացրել թույլատրել առաջնություններին կիրառել մեկ խաղում 5 փոփոխություն կատարելու հնարավորությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոփոխությունները տեղի կունենան խաղի 3 կոնկրետ հատվածներում՝ խաղաժամանակ խնայելու համար: Նշվում է նաև, որ մարզիչները հնարավորություն կունենան մեծացնել հայտացուցակում ֆուտբոլիստների թիվը՝ այն դարձնելով 23:
Հաղորդվում է, որ այս փոփոխությունները կսկսեն գործել հունիսի 1-ից: Դրանց նպատակը եվրոպական առաջնություններում ծանրաբեռնված խաղացանկի պայմաններում ֆուտբոլիստների վնասվածքներից խուսափելն է. խաղերը կարող են կայանալ յուրաքանչյուր 72 ժամը մեկ: