ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլլերը վարակված է կորոնավիրուսով: Այսպիսով, ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի շարքերում վարակվածները երկուսն են՝ գրում է The Guardian պարբերականը:
Վերջին շրջանում Քեթի Միլլերը շփում է ունեցել ԱՄՆ փոխնախագահի, սակայն ոչ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ի դեպ, Փենսի մամուլի քարտուղարն ամուսնացած է Թրամփի գլխավոր խորհրդականի հետ, որի թեստավորման կամ Սպիտակ տանն աշխատանքը շարունակելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական սպասավորներից մեկի մոտ: Դա վարակի առաջին դեպքն էր Սպիտակ տանը: