Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չի տալիս ՀՀ-ում անցկացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են: Այդուհանդերձ, մայիսի 9-ին երկրում կկայանա կործանիչների շքերթ, իսկ վետերանները կստանան պատվավոր պարգևավճարներ: Այս մասին «Միր» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը կլինի փառաբանել այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան:Հայ հասարակությունը չի մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:
Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները և բազմաթիվ հուշարձաններ: Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը հանուն հայրենիքի զոհվելն է: Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը խոսել է նաև իր պապի մասին, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմում․Փաշինյանը հայտնել է, որ ունի պապի մի քանի հին լուսանկար, որոնք շատ թանկ հիշողություններ են ընտանիքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում: