2019 թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թ. ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2,2 տոկոսային կետով և հասել է 23,5 տոկոսային կետի: Նույն ժամանակահատվածում երկրում ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 1,4 տոկոսից մինչև 1 տոկոս:
Իսկ 2019 թ. երրորդ եռամսյակի դրությամբ՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, փոխարենն աճել է զբաղվածության մակարդակը՝ 2,5 տոկոսային կետով: