Կորոնավիրուսի թեստեր հանձնելուց և բացասական արդյունք ստանալուց հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները «Ժոան Գամպերի» անվան մարզաբազայում։
Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր՝ շուտ 2 ամիս ընդմիջումից հետո, սա ֆուտբոլիստների առաջին մարզումն է։
Խաղացողները դեռևս անհատական են մարզվում ու, ըստ իսպանական մամուլի, երեք տարբեր խաղադաշտերում։
Վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել նաև Լուիս Սուարեսը։