Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնում Թբիլիսիի վրդովմունքն է առաջացրել: Վրաստանը հետ է կանչել Կիևում իր դեսպանին: Ուկրաինայի արձագանքը սպասել չի տվել: Նախագահ Զելենսկին սխալ է համարել Թբիլիսիի քայլը և հայտարարել է, որ իրենք մտադիր չեն հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին:
Ավելի խիստ է արտահայտվել Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան: Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունը և, ընդհանրապես, ցանկացած երկիր իրավունք չունի ցուցում տալ Կիևին իր քաղաքացիներին ցանկացած պաշտոնում նշանակելու հարցում: Իսկ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է: