«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, ավելի վաղ պաշտպանները ներկայացրին անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդություն: Որպես երաշխավորներ հանդես եկան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Նիստում պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ միջնորդությունը ներկայացվել է դեռևս ապրիլի 17-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը 1201 էր, մինչդեռ այսօր արդեն՝ 3029: