ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի հնարավոր երկրորդ ալիքին: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:
«Փորձագետներն ասում են, որ մենք պետք է պատրաստ լինենք կորոնավիրուսի երկրորդ փուլին: Մենք այժմ նախագիծ ենք մշակում, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքը կարողանա օգնել և աջակցել անդամ-պետություններին և գործընկեր երկրներին»,- ասել է Ստոլտենբերգը:
Հավելենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 3,9 մլն մարդ, մահացել է 270 000-ից ավելին, ապաքինվել՝ մոտ 1,3 մլն մարդ: