Մեծ Բրիտանիան օգտագործման համար ոչ պիտանի է ճանաչել Թուրքիայից առաքված 400․000 միավոր արտահագուստը՝ պատճառաբանելով, որ դրանք չեն համապատասխանում Բրիտանիայի առողջապահական չափանիշներին։ Ապրիլի 22-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա էր ներմուծվել 84 տ բժշկական պարագաներ, այդ թվում՝ արտահագուստ:
Ըստ The Guardian-ի՝ դրանք պահվում են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի պահեստում: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ պարագաները հետ են ուղարկելու Թուրքիա՝ դրանց գումարը հետ փոխանցելու պահանջով։
Ուղեբեռն արդեն հասցրել էր 2 երկրների միջև լարվածության պատճառ դառնալ ուշացումով տեղ հասցնելու համար: Թուրքիայում առաջացած թղթաբանական խնդիրների պատճառով բրիտանական օդանավը ապրիլի 19-ի փոխարեն երկու օր ուշ էր թռել: