Կորոնավիրուսը եղել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի թեման: Նրանք քննարկել են ամբողջ աշխարհում Covid-19-ի պատճառով ստեղծված իրավիճակի և մարդասիրական ճգնաժամի հարցերը:
«Երկուսն էլ կողմ էին, որ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում պետք է օժանդակել ավելի աղքատ երկրներին»,- հեռախոսազրույցից հետո ասել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը:
Զրույցի ընթացքում Մերկելը հորդորել է հովվապետին՝ հնարավորության դեպքում այցելել Գերմանիա: