ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ վարչապետի հնչեցրած գնահատականները ճիշտ էին, և ինքը կիսում է վարչապետի կարծիքը:
«Չեմ կարող ասել, թե ինչ եզրահանգման կգան պարոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը», կարծում եմ՝ իրենք էլ լուրջ քննարկելու թեմա ունեն: Իրենք լքեցին դահլիճը, բայց համոզված եմ, որ ինչ-որ պահի կվերադառնան և կունենան ամբողջական հարցը ներկայացնելու իրենց տեսլականը, այնպես, ինչպես ներկայացրեց հանրապետության վարչապետը այս մասով: Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը նույնպես կներկայացնի իր պատկերացումները, որովհետև հնչեցին գնահատականներ, որոնց պատասխանը կարող է տալ միայն Էդմոն Մարուքյանը:
Թե ինչ պատկեր է, և սադրանքների ինչպիսի համախմբված գործընթաց է սկսվել, բոլորդ էլ տեսնում եք»,- նշեց Քոչարյանը: