Մայիսի 8֊ին ԳԴՀ֊ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնց ընթացքում տեղի են ունեցել պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություններ։
Հանդիսավոր արարողություններին ներկա են եղել ԳԴՀ֊ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Բեռլինի քաղաքապետ Միխաել Մյուլլերը, ինչպես նաև հայտնի հասարակական֊քաղաքական գործիչներ։