Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրենց մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք:
«Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր:Վարակված քաղաքացիներից 164-ն առողջացել են, մահերի թիվը 7 է:
Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի էջում: