ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, անդրադարձավ առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ կատարվածը քաղաքական էր, և պետք է քաղաքական գնահատական ստանա, ունենա քաղաքական հետևանքներ: Ըստ նրա, տեղի ունեցածը նաև իրենց խնդիրն է:
«Ապագայում կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատում խորհրդարանում»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ առավոտյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2.5 ժամանոց ընդմիջում էր հայտարարել: