Իրանում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը ՝ հղում անելով Fars-ին: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Թեհրանի և Մազանդարանի սահմանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցնցումներն զգացվել են հարակից քաղաքներում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կա զոհ և վիրավորներ: Корреспондент-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մահացել է 60-ամյա տղամարդ, որը գլխի շրջանում հարված է ստացել: Նախնական վարկածով՝ կա 11 վիրավոր: Նրանք վնասվածքներն ստացել են տնից դուրս վազելիս: Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: Ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում: