Մայիսի 1-ից բարեգործական ծրագրով 10 օրով Արցախի Հանրապետությունում է գտնվում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը` իր աշխատանքային խմբով:
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մասնագետների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում խումբն իրականացրել է 28 կորոնարոգրաֆիկ հետազոտություն և 7 ստենտավորում:
Բոլոր պացիենտների վիճակը գնահատվում է բավարար: