ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Դեբեդ գետի վարարման պատճառով Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանապարհի կողմնային հատվածը վնասվել է:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով: