Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վախենում է, որ 83-190 միլիոն մարդ կարող է դառնալ Աֆրիկայում կորոնավիրուսային վարակի զոհ:
ԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի կանխատեսումով՝ Աֆրիկայում առաջին տարում կորոնավիրուսով կվարակվի մինչև 44 միլիոն մարդ: Այդ թիվը գնալով կավելանա, քանի որ մայրցամաքի շատ երկրներում առողջապահական համակարգերը չեն կարողանա դիմակայել մեծ թվով վարակվածներին: Համաշխարհային կազմակերպության փորձագետների ստուգումներից պարզվել է, որ Աֆրիկայի 47 երկրում ինտենսիվ խնամքի համար մեկ միլիոն բնակչին հասնում է ընդամենը 9 մահճակալ: