Այս պահին Արարատ Միրզոյանի աշխատասենյակում իշխող ուժը նիստ է անցկացնում։ Ներկա են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, նաև՝ Կառավարության այն ներկայացուցիչները, որոնք վարչության անդամ են։
Նիստի ընթացքում ելումուտ անող պատգամավորները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ։ Առաջիկա րոպեներին սպասվում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը։
Մինչև այդ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը լրագրողներին ասել է, որ տրամադրություն չունի և հիմա մեկնաբանություն անել չի կարող, իսկ Բաբկեն Թունյանը հայրենակիցներից ներողություն խնդրեց տեսարանի համար։
Միաժամանակ նիստ է անցկացնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նրանք ևս դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս։ «Լուրեր»-ի լրագրողը խորհրդարանից հայտնում է, որ մինչև նիստի մեկնարկը ԼՀ-ի պատգամավորները ևս ԱԺ նախագահի աշխատասենյակում էին, որոնց հրավիրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։