Այս տարի Մինսկի իշխանությունները թույլ չեն տվել «Անմահ գնդի» երթը՝ COVID-19-ի պանդեմիայի հետ կապված ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Փոխարենը ակտիվիստները երկժամյա ավտովազք կանցկացնեն մայրաքաղաքի պողոտաներով:
Բելառուսը որոշել է մայիսի 9-ը չանտեսել և Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակը տոնել ռազմական տեխնիկայի շքերթով ու համերգով, չնայած կորոնավիրուսի տարածմանը: Նախատեսված են նաև այլ տոնակատարություններ:
Ըստ տեղեկությունների՝ այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, «Անմահ գնդի» երթը Ռուսաստանում կանցկացվի առցանց: