Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մամուկա Մդինարաձեն շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի իր գործընկերներին, որ երկրի բարեփոխումների հարցերի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածության քննարկումը չի կայացել՝ գրում է ТАСС-ը:
«Ռադային ու մեր գործընկերների մեծ մասին ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ողջախոհության ու մեզ հետ համակարծիք լինելու համար: Փաստ, որ Ռադայում տեղի չի ունեցել Սաակաշվիլիի թեկնածության դիտարկումը: Համոզված եմ, որ գործոններից մեկն էլ եղել են մեր դիմումները, որոնցում մենք հայտնում ենք, որ հանցագործին չի կարելի նշանակել բարեկամ երկրի քաղաքական ցանկացած պաշտոնում»,- հայտնել է Մդինարաձեն: