Խորհրդարանում այսօր հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը: Թեման եղել է Արցախի հիմնահարցը՝ առկա շահարկումներով: Խորհրդարանական բանավեճերն ու տարակարծությունները շրջանցվել են: Կես ժամ տևած հանդիպման ավարտին Մարուքյանը լրագրողներին հայտարարել է՝ սեղանին որևէ բանակցային փաստաթուղթ չկա: