ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է որոշ օգտատերերի «մեղադրանքներին», որոնք սոցցանցում ակտիվորեն քննարկում են նախարար Արսեն Թորոսյանի՝ առանց դիմակի բացօթյա սրճարանում գտնվելու հանգամանքը:
«Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում, հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։
Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին:
Հ.Գ. Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»,- գրել է նա։