Երևանի քաղաքապետը նախորդ ամիս գումար է հատկացրել, որի արդյունքում պարգևատրվել են «Շտապօգնության» աշխատակիցները,- տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, պարգևավճարներ են տրվել վարակի բուն օջախներում են աշխատածներին՝ բժիշկներին 95 հազար, բուժքույրերին ու վարորդներին՝ 70 հազար դրամի չափով:
Ստեփանյանը նաև նշեց, որ պարգևատրվել են բժիշկ կարգավարները՝ 1-03 ծառայության կանչերի կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկներն ու բուժքույրերը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ քաղաքապետի կողմից պարգևատրումները լինելու են շարունակական: