Հանրապետության տարածքում մայիսի 7-10-ը կանխատեսվում է անձրև, ամպրոպ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի:
Մայրաքաղաքում մայիսի 7-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև. ամպրոպ, հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։