ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով:
Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․
«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:
Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։
Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։
Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր»: