Եթե վերջին մեկ տարում ներքին քաղաքականության մեջ արձանագրել ենք ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքը, ապա նույն արտացոլումը պետք է տեսնենք նաև արտաքին քաղաքականության մեջ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը արտաքին քաղաքականության մեջ, այլև հմտորեն զարգացնել յուրատեսակ մոտեցում միջազգային հարթակներում:
«ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնաբևեռն են դարձել արտաքին քաղաքականության ինքնիշխանությունը, համահայկականությունը և համագործակցությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանին հաջողվել է միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը տարածաշրջանում պաշտպանելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգային համակարգում մեր երկրի թիվ մեկ գործընկերը: