Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11.231 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով ՌԴ վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին:
Վարակի նոր դեպքերը գրանցվել են երկրի 84 տարածաշրջաններում: Վարակվածների մեծ մասը Մոսկվայում է: Մեկ օրում գրանցվել է 88 մահ, ապաքիվածների թիվը հասնում է 2476-ի:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա 177.160 վարակված, մահացածների թիվը կազմում է 1625, բուժվել է 23.803 հիվանդ: