Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի վիճակագրական տվյալներն աշխարհում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 3 միլիոն 834 հազար 140 մարդ: Մահացության ցուցանիշը կազմում է 265.240: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 306 հազար հիվանդ:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: Այստեղ կա վարակի 1 միլիոն 264 հազար դեպք, մահացել են մոտ 75 հազարը, բուժվել՝ 213 հազարից ավելի հիվանդ:
Իսպանիան երկրորդն է վարակվածների թվով: Այստեղ կա 253.700 վարակված, մահերի թիվը մոտենում է 26 հազարին: Կա 160 հազար ապաքինված:
Երրորդ տեղում Իտալիան է՝ 215 հազար վարակվածներով: Այս երկրում մահացել է ավելի քան 29 հազար մարդ:
Մեծ Բրիտանիան ունի ավելի քան 200 հազար վարակված: Մահացության ցուցանիշով Միացյալ Թագավորությունը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Այստեղ գրանցվել է ավելի քան 30 հազար մահ:
Հաջորդում է Ռուսաստանը: Ավելի քան 177 հազար վարակված: Մահացել են 1625-ը:
Վեցերորդ տեղում է Ֆրանսիան: Եվրոպական այս երկրում կա ավելի քան 174 հազար վարակված: Մահացել է մոտ 26 հազար հիվանդ, ապաքինվել՝ 54 հազարը: