Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երկիրը պատուհասած «ամենասարսափելի գրոհն է»՝ մատնանշելով Չինաստանը՝ գրում է BBC-ն:
Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ այս համավարակը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնացիների կողմից Փերլ Հարբորի դեմ իրականացված գրոհից ու երկու տասնյամյակ առաջ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ավելի սարսափելի է:
Թրամփի վարչակազմը ցանկանում է պատժիչ գործողություններ սկսել Չինաստանի նկատմամբ: Սպիտակ տան ղեկավարը անտեսանելի թշնամուն կորոնավիրուսի համավարակը որպես պատերազմ է դիտարկում: