Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարում:
Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, մրցաշարի 5-րդ տուրում հաղթել է աշխարհի թիմից Ալիռեզա Ֆիրուջային, իսկ 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտյոմովի հետ:
Եվրոպայի թիմը բարելավել է դիրքը մրցաշարային աղյուսակում և 2-րդ տեղում է: Առաջատարը Չինաստանն է: ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգայի առցանց մրցաշար: Մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: