Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակներ է տոնել ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերում:Հայ գրոսմայստերը, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, երրորդ տուրում հաղթել է հնդիկ Սանտոշ Վիդիտին, իսկ չորրորդ տուրում առավելության է հասել ԱՄՆ թիմից Պերես Դոմինգեսի նկատմամբ:
Այս տուրից հետո Եվրոպայի հավաքականը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Առաջատարը Չինաստանն է, նրան հաջորդում է ԱՄՆ-ի թիմը:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգայի» առցանց մրցաշար: Մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Մրցաշարը կավարտվի մայիսի 10-ին: