Կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմի պայմաններում Լեհաստանում հետաձգվել են նախագահի ընտրությունները: Թեմային անդրադարձել է Al Jazeera-ն:
Քվեարկության հետաձգման մասին հայտարարել են երկրի կոալիցիոն կառավարության մեջ ընդգրկված կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ: Այսպիսի որոշումը հստակություն է մտցրել երկրում առաջացած քաոսային իրավիճակում, ինչը անորոշություն էր առաջացրել լեհ ընտրողներ մոտ քվեարկությանը մասնակցելու հարցում:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի ընտրությունները նախանշված էին կիրակի օրը՝ մայիսի 10-ին:
Լեհաստանում նախագահի ընտրությունների անցկացման նոր ժամկետների մասին որոշում դեռևս չի կայացվել: