Իսպանիայում կորոնավիրուսից մահացության օրական ցուցանիշը շարունակում է նվազել՝ գրում է Reuters գործակալությունը: Եվրոպական այս երկրում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 213 մարդ, մինչդեռ նախօրեին գրանցվել էր 244 մահ: Իսպանիայում վարակի վիճակագրական տվյալները հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կա 221.447 վարակված, մահացել է 26.070 հիվանդ: