Իսլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում գրեթե կարողացել են հաղթահարել կորոնավիրուսը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կառավարության կայքում:
Նշվում է, որ երկրում վարակված 1799 մարդուց ապաքինվել է 1750-ը կամ 97 տոկոսը:
«Ցավոք, համավարակը խլեց 10 մարդու կյանք»,- գրված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ ապաքինվում է 39 մարդ, որից միայն երեքն են գտնվում հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մայիսի 11-ից Իսլանդիայի կառավարությունը կչեղարկի սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 16-ին: