Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի երկու պալատների՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու երկրի ղեկավարի լիազորությունները սահմանափակելու օրինագծի դեմ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարը հնարավորինս ավելացրել է Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշումները:
«Սա միանգամայն անպատիվ բանաձև է, որը ներկայացրել են դեմոկրատները: Սա նոյեմբերի 3-ին նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու իրենց ռազմավարության մի մասն է՝ փորձելով պառակտել Հանրապետական կուսակցությունը: Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած որոշ հանրապետականներ ձեռնտու են դեմոկրատներին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: