Արևելյան Աֆրիկայի երկրներում առատ տեղումները համատարած հեղեղումների պատճառ են դարձել, որի հետևանքով մահացածների թիվը հասել է 260-ի: Տարերային աղետից առավելապես տուժել է Քենիան, որտեղ մահացել է 194 մարդ, գրում է BBC-ն:
Մահվան տասնյակ դեպքեր կան նաև Ռուանդայում, Սոմալիում և Ուգանդայում: Վիրավորվել ու անհետ կորել են տասնյակ մարդիկ: Հարյուրավոր բնակիչներ անօթևան են մնացել: Արհավիրքից տուժած երկրներում գրանցվել են ավերածություններ, փլուզումներ ու սողանքներ: Հեղեղումներն ահռելի վնաս են հասցրել աֆրիկյան երկրների գյուղատնտեսությանն ու ենթակառուցվածքներին:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առատ տեղումները կշարունակվեն ամբողջ մայիս ամիսը: