Արցախի մարդու իրավունքների պաշտպանը առցանց ասուլիսում անդրադարձել է երկրում վերջերս տեղի ունեցած ընտրություններին, նշել՝ արձանագրված ընտրախախտումներն արժանացել են իրավապահների պատշաճ քննության: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ չճանաչված պետություններում չպետք է ոտնահարվեն մարդու իրավունքները, և միջազգային հանրությունը չպետք է անտեսի Արցախում հաստատված փախստականների իրավունքները: