Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դատապարտյալ չունենք: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Նախարարը նշեց, որ հաշվի առնելով վարակի տարածման մասշտաբները՝ ինչ-որ պահի հաստատված դեպքեր լինելու են նաև քրեակատարողական հիմնարկներում: «Մենք ծրագրեր ունենք՝ ինչպես պետք է գործենք այդ պայմաններում»,- վստահեցրեց նախարարը: