ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։
«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում անվտանգ երթևեկություն: Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հայտարարությունում: