Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4- Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար) ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է՝ հայտնում են ՏԿԵՆ-ից:
Քարաթափման մաքրման աշխատանքներն իրականացրել է «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերությունը:
Մայիսի 7-ին վաղ առավոտյան կապալառու ընկերության աշխատակիցները իրականացրել են ճանապարհի կողմնային հատվածի մաքրման և բանականոն տեսքի վերականգման աշխատանքներ։
Տվյալ հատվածում անհարմարությունների համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին՝ ժամը 23.00-ին. ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։