ԱՄՆ-ում մահացած են գտել Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բինգ Լյուին, որն զբաղվում էր կորոնավիրուսի ուսումնասիրությամբ և «Քովիդ-19»-ի վերաբերյալ շատ կարևոր բացահայտման շեմին էր:
Ինչպես հայտնում է CNN-ը, Լյուիի մարմինը հայտնաբերել են իր տանը՝ գլխին, պարանոցին, իրանին և վերջույթներին առկա հրազենային վնասվածքներով:
Ոստիկանության վարկածով՝ մարդասպանին, որի անունը չի հրապարակվում, մահացած են գտել իր մեքենայում: Նա, ամենայն հավանականության, սպանություն գործելուց հետո վերադարձել է իր մեքենայի մեջ և ինքնասպանություն գործել: Ոստիկանները նաև կարծում են, որ տղամարդիկ, հնարավոր է, ճանաչում էին միմյանց:
Փիթսբուրգի համալսարանի աշխատակիցները նշել են, որ պրոֆեսորը կանգնած էր SARS-CoV-2 վիրուսի հիմքում ընկած բջջային մեխանիզմների վերաբերյալ կարևոր հայտնագործություն անելու շեմին: