Վրաստանի կառավարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 610 է: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 6 նոր դեպք:
Կարանտինի ռեժիմում է 5083, հատուկ վերահսկողության ներքո՝ 505 մարդ:
Հատկանշական է, որ աճել է առողջացածների թիվը: 610 վարակակիրներից 269-ն ապաքինվել են, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 հիվանդ: