«2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 87,000 աշխատատեղ»,- ԱԺ ամբիոնից տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնելով 2019 թվականին Կառավարության ծրագրի կատարողականը՝ վարչապետն ընդգծեց, որ այդ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսով։
Ըստ վարչապետի՝ այդ ցուցանիշները ցույց են տալիս Կառավարության ծրագրի քաղաքականության շոշափելի արդյունքը՝ զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ։