Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանային անցակետերում շարունակվում է ուժեղացված ծառայությունը: Հայաստան ժամանած 2509 մարդ մեկուսացվել է, 23.311 մարդ ինքնամեկուսացման մասին տեղեկություն է ստացել, իսկ 217 ուղևոր հոսպիտալացվել է հենց սահմանային անցակետերից, հայտնել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: