Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10,559 դեպք, մահացել է 86 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Մահացության ցուցանիշը Ռուսաստանում ցածր է. համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1537 մարդ, ընդհանուր վարակվածների թիվն այս պահին 165 929 է:
Հավելենք, որ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,780,623 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 261,703 մարդ, ապաքինվել՝ 1,275,543-ը: