Վերջին երկու ամսում ներդրվել է էլեկտրոնային վճարման համակարգ, ինչի շնորհիվ նվազեցվել է հաճախորդների հետ շփումը: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ բանկերում կուտակումներից խուսափելու համար մշակել են նաև առանձին էլեկտրոնային թերթիկ, քաղաքացիներն այն լրացնելով՝ ստանում են եկամտահարկը: Միքայել Փաշայանը տեղեկացրել է՝ Կենտրոնական բանկի հետ քննարկում են վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը: Հիմա սպասում են՝ հասկանալու համար, թե որքանով է այն հասանելի բիզնեսին: